Հայաստան Քաղաքականություն 

Շատ տագնապալի է հետևել, թե ինչպե՞ս է հայկական օրակարգը օրեցօր լցվում աննորմալ, ապուշ և անբարոյական բովանդակությամբ. Արման Աբովյան

analitik.am

Զգուշացեք՝ մանիպուլյատիվ օրակարգ։

Ես ուղղակի ապշում եմ, թե ինչպե՞ս է հնարավոր հասարակաթյանը համարել՝ տգետ և փորձել «մարդու իրավունքների» պաշտպանման պատրվակով մարդկանց հրամցնել՝ նեոլիբերտարիանական այլասերված օրակարգ, հիմնավորելով դա, որպես «մարդու իրավունքների» պաշտպանման համար պայքար։

Պետք է հստակ փաստել, որ այսօր Հայաստանում գործում են ապազգային, հակահայկական մարգինալ խմբեր և հանրային ճանաչողություն ունեցող անհատներ, որոնք փորձում են ձևավորել այսպես կոչված «էլիտար խմբեր», որոնց իրավունքների պաշտպանումը պետք է գերակշռի հայկական հասարակության մեջ մյուս քաղաքացիների իրավունքների հաշվին։

Ամենազավեշտալին նա է, որ այդ խմբերը առաջ մղելով սեռական այլասերության թեման (ներկայացնելով սեռահոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց , որպես հալածյալ խավ) , փորձում են ձևավորել հասարակության մեջ մի դիսկուրս, որի նպատակն է այդպիսի մարդկանց հորինված «խնդիրները» ներքաշել համահայկական օրակարգ։ Ընդ որում բոլորին, ովքեր համաձայն չեն ենթարկվել մանիպուլյատիվ հնարքներին, միանգամից պիտակավորում են որպես հետադեմ, խավարամիտ և ոչ ադեկվատ։

Հասկանալի է, որ այսպիսի աննորմալ և անբարոյական փորձերը իրենք հիմնավորում են «մարդու իրավունքների» պաշտպանություն, սակայն պարզ է, որ մարդու իրավունքների հետ այդ խնդիրները ոչ մի կապ չունեն, և այս տեղեկատվական աբսուրդի հիմնական նպատակն է՝ խեղաթյուրել հասարակությանը, առաջ քաշելով ապազգային թեզեր։

Ինչ ասեմ...շատ տագնապալի է հետևել, թե ինչպե՞ս է հայկական օրակարգը օրեցօր լցվում աննորմալ, ապուշ և անբարոյական բովանդակությամբ՝ հետ մղելով իսկական խնդիրների լուծման շուրջ այդքան անհրաժեշտ դիսկուրսը, փոխարինելով՝ սուտ և արհեստական օրակարգով։

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյան

Նույն շարքից