Քաղաքական 

Արտաշես Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։

 


Արտաշես Նազարյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1947 թ. 28 հունիսի, Վրաստան, ք. Թբիլիսի

 

 

Կրթություն
1970 թ. ավարտել է բարձրագույն, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտությամբ:

 

 

Աշխատանքային գործունեություն
1968 – 1978 թթ. – Երևանի անասնաբուժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս, բասկետբոլի թիմի մարզիչ

 

 

1971 – 1972 թթ. - Վրաստանի անասնաբուժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս

 

1973 թ. - 26 կոմիսարների անվան մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ

1973 – 1977 թթ. - Վրաստանի մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ

1977 – 1982 թթ. - ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի 

և սպորտի կոմիտե, ՀՄԲՎԴ խաղային ձևեր, մարզիչ-մեթոդիստ

1982 – 1988 թթ. - ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտե, մարզիչ

1988 – 2001 թթ. - Սպորտային թեքումով գիշերօթիկ դպրոցի փոխտնօրեն

2001 – 2004 թթ. - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության վարչության պետի տեղակալ

2004 – 2007 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի բաժնի պետ, վարչության պետ

2007 – 2011 թթ. - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ

2011 – 2013 թթ. - «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

2011 թ. - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդական

2012 – 2013 թթ. - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախարարի խորհրդական

2014 թ. հունիսի 12-ից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

 

Այլ տվյալներ

Զինապարտ է, ավագ: Տիրապետում է ռուսերենի և վրացերենի:

 

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

 

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Նույն շարքից