Հայաստան Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը կամ հոժարակամ կհեռանա, կամ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի հրաժարվել իր «սուպեր» նախարարից. «Իրավունք»

analitik.am

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՅԴ երիտասարդական միության պայքարն ընդդեմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, թևակոխում է եզրափակիչ փուլ:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ խնդրով որոշել են լրջագույնս զբաղվել ՀՅԴ առանցքային դեմքերը, ընդ որում՝ իրենց քայլերը համաձայնեցնելով սփյուռքյան ՀՅԴ կառույցների ղեկավարների հետ:

Ըստ այդմ, այժմ քննարկվում են առաջիկայում Ա. Հարությունյանին «շախ և մատ» անելու հնարավոր տարբերակները, որից հետո կամ նա հոժարակամ կհեռանա, կամ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի մի հարմար պատրվակով հրաժարվել իր «սուպեր» նախարարից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից