Հասարակություն 

24-ամյա ուսանողուհուն սպանած դասախոսը փորձել է ինքնասպան լինել

analitik.am

Երեկ՝ նոյեմբերի 15-ին, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի նախկին դասախոս Օլեգ Սոկոլովը, ով սպանել և մասնատել է 24-ամյա ուսանողուհի Անաստասիա Եշչենկոյին, փորձել է ինքնասպան լինել: Այս մասին հայտնում է Լայֆը։

Հրապարակման զրուցակիցը նշել է, որ կարճ ժամանակով փորձաքննության անաչառության նպատակով վերջինս ձեռնաշղթաները հանել են: Սոկոլովն օգտվել է առիթից, վերցրել սեղանի վրա դրված դաշույնն ու փորձել վնասել իրեն: Այնուամենայնիվ, իրավապահները շատ արագ արձագանքել են և կանխել ինքնասպանության փորձը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին, դատարանը որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել 24-ամյա ուսանողուհու սպանության մեջ մեղադրվող Օլեգ Սոկոլովին։

Նույն շարքից