Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ամուսնությանը սև էլ հագնես, սպիտակ էլ հագնես, արդյունքը նույնն է լինելու. «Աննորմալ զրույց» Ազգային ժողովում

analitik.am

ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են լրացումներ կատարել ՀՀ աշխատանքային օենսգրքում: Օրենքի նախագիծը ներկայացնող ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ գործող օրենքի համաձայն գործատուն կարգապահական տույժ կիրառելուց առաջ պարտավոր է աշխատողից պահանջել գրավոր բացատրություն. «Չի նշվում, թե ինչ եղանակով է պահանջում, այսինքն՝ այն կարող է լինել ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր: Չարաշահելով սա՝ որոշ գործատուներ գրավոր բացատրություն չեն պահանջում, նույնիսկ բանավոր երբեմն չեն պահանջում՝ ուղղակի աշխատողին հեռացնելով աշխատանքից»:

ԲՀԿ-ն պատգամավորը հայտարարեց, թե ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արձանագրված է, որ առանց գրավոր համարվում է Աշխատանքային օրենսդրության խախտում: ԲՀԿ-ն առաջարկում է պարտավորեցնել գործատուին գրավոր պահանջել աշխատողի բացատրությունը: Դա հետագայում կօգնի նաև դատավարական պրոցեսին, եթե աշխատողը դիմի դատարան իրեն աշխատանքից հեռացնելու համար:

ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի համար անհասկանալի է, թե ի՞նչ պարտադիր է բացատրություն պահանջելը գրավոր լինի, եթե այսպես թե այնպես աշխատողը հեռացվելու է խախտում անելու համար. «Դուրս է գալիս այն պատմությունը, որ ասում է՝ ամուսնությանը սև հագնե՞մ, թե՞ սպիտակ, պատասխանում են՝ ինչ էլ հագնես, արդյունքում նույնն է ստացվելու»:

Պետրոսյանի խոսքերով, նախագիծը նպատակ ունի ապահովելու աշխատողի լսված լինելու իրավունքը. «Հիմա ես էլի անցնեմ իմ պատկերավոր համեմատություններին, հա ասեցի նորմալ խոսեմ: Օրինակ աշխատողը գալիս է, գործատուն կարող է ասել՝ քո հայացքն ինձ դուր չի գալիս, կեցվածքդ կասկածելի է, աչքերիդ մեջ դավաճանություն եմ տեսնում:

Աշխատողը լսված լինելու իրավունք պետք է ունենա, նա պետք է խոսի: Եթե դատարանում քննարկման առարկա է լինում աշխատողից բացատրություն ուզելու փաստը, կողմերից որևէ մեկը չի կարողանում ապացուցել, որ նման բան եղել է, եթե այն գրավոր չի եղել: Այս նախագծի իմաստն այն է, որ գործատուն գրավոր պահանջի, որպեսզի հետագայում կասկածներ չլինեն»:

Նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ գլխադասային հանձնաժողովում, այն բոլոր պատգամավորների սրտով է և ինչպես ասաց իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ «Գևորգ Պետրոսյանը վերջապես մի նորմալ նախագիծ է ներկայացրել»:

Նույն շարքից