Հասարակություն 

Ռուսաստանցիները կկարողանան գնել ավտոմեքենաների «գեղեցիկ» համարանիշեր

analitik.am

ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը Ներքին գործերի նախարարության հետ միասին մշակել է այնպիսի հայեցակարգ, որի համաձայն Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան գնել «գեղեցիկ» պետհամարանիշեր: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Բացի սովորական ընթացակարգից, ավտոմեքենաների սեփականատերերը կկարողանան վճարել տուրքը և ընտրել իրենց նախընտրած համարանիշը:

Նշվում է նաև, որ շրջանները կկարողանան որոշակի սերիաների համար սահմանել ավելի բարձր սակագին: Թերթի աղբյուրը պնդում է, որ նորարարությունը կսահմանափակի ստվերային շուկայի գործունեությունը:

Նույն շարքից