Քաղաքականություն 

Երևի տաս տեր ես ունեցել. Վարդան Ղուկասյանը՝ վիրավորեց լրագրողին

Ձեր տերերին ասեք, թող ինձանից հեռու մնան, ես շատ շնորհքով մարդ եմ՝ հայրենասեր, հավատացյալ, երկիր սիրող: Ինչո՞ւ եք այդքան խառնվել: Ալիևին այսքան հարց չեք տալիս, ինչքան՝ ինձ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյան:

Հարցին, իսկ թե ով է իր տերը՝ ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն, պատգամավորը հայտարարեց, որ իր տերն Աստվածն է. «Իմ տերն Աստվածն է, իսկ քո տերը չգիտեմ ով է: Հավանական է, որ շատերն են: Ես տեր չունեմ: Ես երբեք տեր չեմ փնտրել, մի բան էլ ես եմ ուրիշներին տեր լինում, իսկ դու մի տաս հատ կունենաս»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից