Հասարակություն 

Ես փոքրուց շատ գեղեցիկ եմ հագնվել, միշտ կոկիկ եմ եղել. Վարդան Ղուկասյան

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք իր հագուկապը համընկնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարած կերպարի հետ՝ կրիմինալ, ծիծակ կոշիկներ և այլն, հայտարարեց, որ ինքը փոքրուց շատ գեղեցիկ է հագնվում. «Աղջիկ ջան, ես այնքան գեղեցիկ եմ հագնվում: Ես փոքրուց միշտ կոկիկ եմ եղել, շատ գեղեցիկ: Ես չգիտեմ, թե ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը: Ես նրան ու նաև նախագահին ամենալավն եմ ցանկանում: Նրանց ուժ, հզորություն, կարողություն եմ մաղթում: Դա մաղթում եմ նաև կաթողիկոսին, որ կարողանան մեր երկիրը հասցնել կառամատույց»:

Հարցին՝ ճիշտ է արդյո՞ք, որ իր կուռքը Ռոբերտ Քոչարյանն է, Ղուկասյանը հայտարարեց, որ կուռք չունի. «Ես Աստված եմ պաշտում, իսկ պատերազմ հաղթող, աղետի գոտի կառուցող, հայրենասեր մարդուն հարգում եմ»:

Ղուկասյանը վերջում լրագրողներին հրավիրեց Գյումրի՝ նստելու, զրուցելու տարբեր թեմաներից:

Լուսանկարը՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի էջից:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից