Քաղաքականություն 

Թագավոր վարչապետը մի բան է ասել, միգուցե հետագայում կզգա, որ սխալվել է. Վարդան Ղուկասյան

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, կրկին խոսեց ՀՀ վարչապետի հայտնի ելույթի մասին, որի ընթացքում վերջինս, առանց անուններ տալու, հայտարարեց, որ թալանել են Գյումրին, կփռի ասֆլատին, կծեփի պատերին և այլն: Չնայած անունների բացակայությանը, ենթադրություններ եղան, որ խոսքը հենց Ղուկասյանի մասին է:

ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ ինքը պաշտոն հարգող մարդ է. «ՀՀ թագավոր վարչապետին և կաթողիկոսին հարգում եմ: Կոռեկտության մեջ եմ ինձ պահում: Ասել է, միգուցե հետագայում կզգա, որ սխալվել է, ես իրեն լավն եմ ցանկանում, ամենայն բարիքները»:

Հարցին՝ իսկ եթե իրավաբանները զբաղվե՞ն, պատգամավորն ասաց, որ որևէ խնդիր չի տեսնում դրա մեջ. «Թող ստուգեն: Իրավաբանները շատ խիստ են եղել, ես արտոնյալ պայմաններում չեմ եղել»:

Պատգամավորն ասաց, որ ինքը չի հարցաքննվել այն հայտարարություններից հետո, որ ինքը սպառնացել է ԱԺ իմքայլական պատգամավորներից մեկին։

Նույն շարքից