Քաղաքականություն 

Ես նրա ծնողներին խանութների տեր եմ սարքել. Վարդան Ղուկասյանը՝ Իմ քայլի պատգամավորի մասին

analitik.am

Ես նրա ծնողներին խանութների տեր եմ սարքել: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ խոսելով իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանի մասին:

Գյումրու նախկին քաղաքապետը հայտարարեց, որ հողհատկացումներ է արել, խանութների տեղեր է տվել:

Հարցին, թե ինչ հիմքով է տվել, Ղուկասյանը բարկացավ, լրագրողին հորդորեց ինստիտուտներ ավարտել. «Քաղաքապետն ի՞նչ հիմքով է տալիս աղջիկ ջան»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ միջոցներով է կառուցել «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը, ԲՀԿ-ական պատգամավորը լրագրողներին հորդորեց գնալ ու մտածել 100 տեղանոց հյուրանոցների մասին. «Գնացեք մտածեք ձեր տերերի միլիարդների մասին, մենք բանկերի տակ տանջվում ենք»:

Ղուկասյանը հայտարարեց, որ փոքրուց աշխատել է, աշխատել են գիշեր ու ցերեկ, Շիրակի դաշտավայրի առաջին ֆերմերն են եղել. «Մինչև քաղաքապետ լինելը ես եկեղեցիներ եմ կառուցել, մարդկանց տեր եմ եղել, ողորմած եմ եղել, հասնող եմ եղել: Իմ ապրած կյանքը բոլորի աչքի առաջ է եղել»:

Նույն շարքից