Քաղաքականություն 

Եթե Նարեկացին, Ներսես Շնորհալին մեղավոր են, ես ով եմ, որ մեղավոր չլինեմ

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ մինչև քաղաքապետ լինելը եկեղեցիներ է կառուցել, ողորմած է եղել, մարդկանց հասնող է եղել, սակայն այդ մասին չի բարձրաձայնել, դա արել է, որ իր հոգին հանգիստ լինի. «Երբ հոգիս ավանդեմ, ինձ հարցնելու են՝ բա էսքան բանը, որ կառուցեցիր, Աստծու տունն ինչի չկառուցեցի՞ր: Ես մի եկեղեցի չեմ վերակառուցել, Հայաստանի բոլոր եկեղեցիներում կտեսնեք իմ մոմակալները, որոնք արժեն 500-1000 դոլար»:

Դիտարկմանը, որ մեղքերի թողության համար են եկեղեցիներ կառուցում, Ղուկասյանը հայտարարեց՝ այո, ինքը շատ մեղքեր է գործել. «Գրիգոր Նարեկացին ասում է «Երբ իմ մեղքերը դնես կշեռքի մի նժարին, Արարատ լեռը՝ մյուսին, իմ մեղքերը կգերազանցեն»: Եթե Նարեկացին, Ներսես Շնորհալին մեղավոր են, ես ով եմ, որ մեղավոր չլինեմ»:

Ղուկասյանը, պատասխանելով համապատասխան հարցին, նաև ասաց, որ չի մասնակցելու Գյումրու քաղաքապետի ընտրություններին, չնայած իրեն խնդրում են դա անել:

Նույն շարքից