Բարի օր Հասարակություն 

Արթուր Վանեցյանը երբեք մեր թիմի անդամ չի եղել. Իմ քայլի պատգամավոր

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում Իմ քայլը խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը հայտարարեց, որ Իտալիայի հավաքականից կրած 9:1 հաշվով պարտության թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահն է:

Հարցին՝ արդյո՞ք նման կարծիքի ձևավորմանը նպասել է այն, որ Վանեցյանն այլևս իրենց թիմի անդամը չէ, Իմ քայլի պատգամավորը հայտարարեց, որ Վանեցյանը երբեք էլ իրենց թիմի անդամ չի եղել, նա եղել է ԱԱԾ տնօրեն, իսկ ԱԱԾ տնօրենն իրավունք չունի լինելու որևէ թիմի անդամ:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ամբողջ քաղաքական թիմն էր ժամանակին պարծենում Վանեցյանի գլխավորած ԱԱԾ-ի բացահայտումներով, Մկրտչյանը նշեց, որ դա ծառայության պարտականությունն է: Բացի դրանից, մի դեպքում խոսվում է ԱԱԾ տնօրենի, մյուս դեպքում ՀՖՖ նախագահի մասին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից