Գլխավոր Հասարակություն 

9:1 հաշվով պարտության համար թիվ մեկ պատասխանատուն Արթուր Վանեցյանն է․ Արեն Մկրտչյան

analitik.am

9:1 հաշվով պարտությունը որևէ բացատրություն, արդարացում չունի: Այս մասին լրագրողների հետ զրուցյում հայտարարել է ԻՄ քայլը խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը:

«Ինչ տեղի է ունենում ՀՖՖ-ում վերջին շրջանում, մեզ համար անընդունելի է: Մենք գործկոմի փակ նիստում այս մասով մեր դիրքորոշոջւմը հայտնել ենք»,-ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ կոպիտ խախտումով փորձ է արվել նոր գլխավոր մարզիչ նշանակել. «Պայմանավորված խաղերի հետ կապված բացահայտումների մասով ՀՖՖ-ում որևէ արձագանք չի եղել: Նաև յուրացումներ են բացահայտվել ոստիկանության կողմից ֆուտբոլային ակադեմիաների կառուցման մասով, այստեղ ևս ՀՖՖ-ն լռում է, արձագանք չկա, քայլ չկա»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու գործկոմն ամեն դեպքում կողմ քվեարկեց Աբրահամ Խաշմանյանի թեկնածությանը, Մկրտչյանը հայտարարեց, որ խախտվել էին բոլոր հնարավոր ու անհնար ժամկետները. «Մենք ունեինք մեկ օր, որպեսզի հավաքականն ունենա մարզիչ ու անկախ նրանից, թե ով էր թեկնածուն, հանուն ֆուտբոլի պետք էր կողմ քվեարկել, հակառակ դեպքում հավաքականը չէր ձևավորվի»:

Պատգամավորի խոսքերով, պարտության մեջ մեղավոր են բոլորը, իսկ թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահն է. «Սա գործկոմի անդամների կարծիքն է: Պետք է բացատրություն լինի»:

Ամեն դեպքում ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջ օրակարգում չկա:

Նույն շարքից