Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կարծում է, որ «պատերազմը մաքրագործում է ծնում», և կոչ է անում Ուկրաինայում ուժային գործողության մասնակիցներին դիմանալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, որ պատերազմը չի կարող լուսավոր զգացողություններ առաջացնել, սակայն կարող է մաքրագործում բերել: Դա հնարավոր է՝ ապակայունության ու ցավի, ընկերների մահվան և ի պատասխան սպանելու անհրաժեշտության, հարազատների համար վախենալու, մարդկանց ցավին հետևելու միջոցով:
Շարունակելով՝ Ավակովը նկատել է, որ քավությունը յուրաքանչյուրի համար անհատական է, այդ թվում նաև իր համար: Յուրաքանչյուրին ի վերուստ տրված է այնքան, որքան կարող է տանել:
Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում, ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր կան: