Հասարակություն 

ՀՀ ԱԺ ԼՀԿ-ական պատգամավորը կարող է մեկ վայրկյանում անկախ իր կամքից դառնալ «օրենքով գող»

analitik.am

Ազգային ժողովը քննարկում է, այսպես կոչված, օրենքով գողերի մասին նախագիծը, որով պատիժ է սահմանվում քրեական աշխարհում կոնկրետ դիրք ունեցողների և մի շարք այլ քաղաքացիների համար:

Իր ելույթում ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը խոսեց օրենքի նախագծում տեղ գտած թերությունների մասին: Նա մասնավորապես հայտարարեց, որ պետք է այնպիսի իրավական որոշակիություն դրվի, որպեսզի որևէ ձևով չխաթարվի այլ անմեղ անձանց վարքագծի հետ կախված հետապնդում սկսելը. «Ես դատախազություն հարցում էր արել իմանալու համար, թե վերջին երեք տարվա ընթացքում հանցավոր համագործակցության հոդվածով քանի գործ է հարուցվել: Վերջին երեք տարում 2 գործ է հարուցվել, որոնց ընթացքը տրամաբանական ավարտին չի հասել: Այսինքն, մենք եղածը չենք օգտագործում, մի հատ էլ մեռելածին հոդված ենք գրում»:

Իրավական որոշակիության մասով, պատգամավորի խոսքերով, խնդրահարույց կետեր կան, որոնք եթե լուծում չստանան, լուրջ խնդիրներ կառաջանան. «Գրել եք, որ պատժվելու են բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահանջելու համար: Նախ եթե բարձրագույն կարգավիճակի մասին է խոսվում, ուրեմն կա նաև միջին կարգավիճակ: Ըստ ձեր գրած տրամաբանության երկու կարգավիճակ կա՝ մասնակից և բարձրագույն կարգավիճակ: Եթե աստիճանակարգում կա, հոդվածում գրված չէ, թե դա ի՞նչ հետևանք է ունենալու»:

«Ես օրինակ ճշմարտությունը բացահայտելու համար դասախոսություններ եմ կարդում ընկերներիս հետ, միասին ճշմարտության բացահայտման ուղիներ ենք մշակում: Իսկ եթե մի օր հանկարծ քրեական հեղինակություն ունեցող մարդիկ որոշեն, որ ճշմարտության բացահայտման իմ ուղին հարգանքի է արժանի ու ինձ տան բարձրագույն կարգավիճակ, ձեր գրածով ես ընկնելու եմ այդ հոդվածի տակ: Պետք է գրել «ստանալ» բառը փոխարինել «ընդունել» բառով: Իրավական որոշակիության հարց է, որը պետք է լուծվի»,-ասաց պատգամավորը:

Նույն շարքից