Միջազգային Քաղաքականություն 

Նախագահի որդին նոր բարձր պաշտոն է ստացել

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին՝ Վիկտորը, ընտրվել է երկրի Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ: Այս մասին հայտնում են բելառուսական լրատվամիջոցները:

Լուկաշենկոն արդեն շտապել է հայտնելու, որ որդու թեկնածությունն ինքը չի առաջարկել: Նախագահը հիշեցրել է, որ այս պահին որդին ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականն է: Ավագ Լուշակենկոն դեռ չի որոշել՝ որդին համատեղելու է երկու պաշտոնները, թե՝ ոչ:

Բելառուսի նախագահի խոսքերով, եթե որդին լքի իր ներկայիս պաշտոնը, դա մեծ կորուստ կլինի պետության համար:

Նույն շարքից