Գլխավոր Քաղաքականություն 

Պոզներն այն մասին, թե ինչու ԱՄՆ-ում արգելափակեցին Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

analitik.am

Վլադիմիր Պոզները խոսել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին: Պոզները մասնավորապես նշել է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցում քաղաքական ենթատեքս կա:

«Նրանք բանաձևը ընդունեցին, քանի որ խիստ զայրացած են Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա, ով Ռուսաստանից C-400 համակարգեր է գնել և հարված էր հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերին: Սրանք քաղաքական խաղեր են: Իրականում նրանց համար ամեն ինչ միևնույնն է»,-ասել է նա՝ հավելելով, որ Սենատում բանաձևի արգելափակումը տեղավորվում է քաղաքական խաղերի տրամաբանության մեջ:

Պոզների խոսքերով, ԱՄՆ-ն ուղղակի «մի թեթև» հարվածեց Թուրքիայի քթին ու վերջ:

Նույն շարքից