ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին պատրաստվում է լքել բեմը և ավելի շատ ժամանակ հատկացնել թոռների հետ շփմանը։ Այս մասին հայտնում НТВ հեռուստաալիքը։
«Ես բավականին ծեր ու թույլ մարդ եմ։ Չեմ ուզում երիտասարդ հիմար ձևանալ։ Հիմա ինձ հիմնականում օգնում են բուժքույրերը, և բավականին հաջող»,-ասել է նա։
Բոյարսկին հեգնանքով նշել է, որ Ռուսաստանը շատ «ռեսուրսներ» ունի, և նա իրեն չի համարում դրանցից մեկը։ Թոշակի անցնելով նա պատրաստվում է ավելի շատ ժամանակ հատկացնել թոռներին, որոնց կարող է ժամերով հետևել, հատկապես, երբ նրանք քնած են, ասել է արտիստը։
1 1 - 2Shares