Հասարակություն 

Այս աղջիկը սիրում է անսովոր կերպարներ, սակայն նա Արգենտինայի նախագահի որդին է /Լուսանկարներ/

analitik.am

Այս տարվա հոկտեմբերի վերջին 60-ամյա Ալբերտո Ֆերնանդեսը հաղթել է Արգենտինայում կայացած նախագահական ընտրություններում: Սակայն սոցցանցերում օգտատերերը քննարկում են ոչ թե քաղաքական գործչի պաշտոնում նշանակվելը, այլ նրա «անսովոր արտաքինով» որդուն․ կարծիքները մեծապես տարբերվում են: Այս մասին գրում է Լայֆը։

Էստանիսլաո Ֆերնանդեսը՝ Արգենտինայի նախագահի որդին է, նա 24 տարեկան է: Տղան խաղում է վիդեո խաղեր, հաճախում է տարբեր փառատոների և համաժողովների: Բայց կա մեկ հանելուկ. այս բոլոր կերպարներում տղան բացառապես «կին է», գրում է Elcierre Digital-ը։

Նրա Ինսթագրամի էջին հետևում է մոտ 199 հազար մարդ:

Էստանիսլաոյի ընկերուհին, ում հետ նա հանդիպում է արդեն 2 տարի, աջակցում է ընկերոջը, իսկ հայրը նույնիսկ հպարտանում իր որդով: Ալբերտոն կարծում է, որ իր որդին շատ ստեղծագործ անձնավորություն է։

Նույն շարքից