Հայաստան Քաղաքականություն 

Ինչ է թե կոնկրետ արարքի համար չեն բռնվել, դառնում են քյասիբներին տիրություն անող. Իմ քայլի պատգամավորը՝ օրենքով գողերի մասին

analitik.am

Կա մարդկանց մի կատեգորիա, ովքեր կոչվում են օրենքով գողեր: Վստահաբար Հայաստանում բոլորը գիտեն, թե ովքեր են օրենքով գողերը, ովքեր են քրեական հեղինակությունները, զոն նայողները և այլն: Այս մասին խորհրդարանում քրեական հեղինակությունների մասին օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

«Ըստ Վարդան Ղուկասյանի, նորմալ է, որ բոլորն իմանան, թե ինչ է դա, իմանան, թե ինչ է նշանակում, իմանան, որ այդ անձինք ղեկավարում են քրեական խմբավորում, բայց ինչ է թե իրենք մի հատ արարքով կոնկրետ չեն բռնվել, դա նորմալ է, դառնում են քյասիբներին տիրություն անող մարդ:

Մենք չենք կարող ամբողջ հասարակությամբ կույր լինել: Չի կարող բաց հայտարարվել, որ տվյալ մարդը քրեական հեղինակություն է, բոլորն իմանան, որ իրենք զբաղվում են քրեական գործունեությամբ, կամ դրա համակարգմամբ, և նրանք ոչ միայն չպատժվեն, այլ նաև Ազգային ժողովում արժանան հարգանքի խոսքերի: Դա նորմալ չէ: Հայաստանում կա մեկ իշխանություն՝ պետական, չի լինելու այլ իշխանություն, չի լինելու որևէ սողանցք ու բոլոր սողացները ստանալու են պատիժ»,-ասաց նա:

Նույն շարքից