Հասարակություն 

Իմ քայլի պատգամավորն օրենքով գողերի մասին նախագծի քննարկման ժամանակ խոսեց բանակում զոհերի մասին

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խորհրդարանում, այսպես կոչված, օրենքով գողերի մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը խոսեց այն մասին, թե ինչպիսի ազդեցություն է ունենում քրեական ենթամշակույթը բանակում:

«Որպեսզի դուք պատկերացնենք, թե ինչի մասին է խոսքը, երկու թիվ ներկայացնեմ. 2015-19 թվականներին բանակում միջանձնային հարաբերությունների, տարբեր տեսակ խնդիրների արդյունքում ՀՀ ԶՈւ-ում մահացել է 158 զինվոր: Այդ ընթացքում հակառակորդի գնդակից զոհվել է 150 զինվոր:

Մենք գիտենք, թե որքան ամուր է քրեական ենթամշակույթը մտել բանակ, թե ինչ ողբերգական հետևանքներ է դա բերում բանակում, բոլորս տեսնում ենք: Որպեսզի պատկերացնեք ողբերգության ամբողջ խորությունը, մի փոքր ջանք գործադրեք, կամ հետաքրքրվեք, տեսեք, թե ամեն դեպքը որտեղից է ծագել ու ուր հասել ամեն դեպքը:

Ինձ չի հետաքրքրում, թե ով է ում կողմից հարգված ու խելացի, ինձ հետաքրքիր է մեր երեխաների ապագան: Մենք սա անում ենք, մեր երեխաներին պաշտպանելու համար»,-ասաց Իմ քայլի պատգամավորը:

Նույն շարքից