Հայաստան Քաղաքականություն 

Որևէ պոռնիկ չի ուզում, որ իր երեխան զբաղվի պոռնկությամբ. Իմ քայլի պատգամավոր

analitik.am

Տարիներ շարունակ արմատավորված այս արատը քայքայել է մեր հասարակության հիմքը: Դա եղել է նաև լեզվական մակարդակում: Մենք այսօր խոսում ենք հայոց լեզվի անարատության և ինքնության պահպանման մասին, սակայն տեսեք, թե ինչպես են համալսարաններում տղաները դասից դուրս գալիս, ամեն օր կռիվ, ամեն օր ինչ բառապաշարով են խոսում: Տեսեք, թե ինչ է կատարվում դպրոցների մոտ: Այս մասին խորհրդարանում, այսպես կոչված, օրենքով գողերի մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Իմ քայլի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը համամիտ է, որ սա մեկ օրինագծի շրջանակներում լուծվող հարց չէ. «Հայ ժողովրդին առաջընթացի համար մեկ բան է պետք՝ մշակութային հեղափոխություն: Որևէ գող չի ուզում, որ իր երեխան դառնա գող, որևէ պոռնիկ չի ուզում, որ իր երեխան զբաղվի պոռնկությամբ: Նրանք ուզում են իրենց երեխային լավագույն կրթությունը տալ: Լավագույն կրթությունն է այս բոլոր խնդիրների լուծման բանալին, իսկ լավագույն կրթությանը բոլորս պետք է հասնենք միասին»:

Պատգամավորի խոսքերով, նոր սերունդը պետք է ճիշտ հերոսներ ունենա, իսկ այսօր ներկայացված օրինագիծը թեկուզ փոքր, բայց առաջ քայլ է:

Նույն շարքից