Քաղաքական 

Շմոլ գազից թունավորված բուժօգնության է տեղափոխվել մի տան չորս բնակիչ

Նոյեմբերի 19-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորված բուժօգնության է տեղափոխվել Հարթավան գյուղի մի տան չորս բնակիչ:

Մեկնած ոստիկանները պարզել են, որ նրանք կեսգիշերին թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախից առաջացած շմոլ գազից:

Ոստիկանությունից հայտնում են, որ նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից