Հասարակություն 

Հիջաբով մենամարտի մասնակցած մարտիկը մահացել է ստացած լուրջ վնասվածքների պատճառով

analitik.am

Անգլիացի քիք-բռնցքամարտիկ Սաիդա Ալետախան Սաութհեմփթոնում տեղի ունեցած մենամարտի ընթացքում ստացված վնասվածքների արդյունքում մահացել է: Այս մասին հայտնում է Լենտան։

Ինչպես նշում է «Би Би Си»-ն, 26-ամյա Ալետախան «Fast and Furious Series» մրցաշարում լուրջ վնասվածք է ստացել։ Մենամարտի ժամանակ մարտիկը պարտվել է քիք-բռնցքամարտի կանոնների համաձայն։ Մահմեդական կին մարտիկը մենամարտել է հիջաբով։ Սաիդային հիվանդանոց են տեղափոխել ծանր վիճակում, և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Հեփշիր նահանգի ոստիկանությունը հետաքննություն է սկսել մարտիկի մահվան փաստի առթիվ։ Մրցաշարի կազմակերպիչները նշել են, որ փորձել են ապահովել մրցաշարի մասնակիցների անվտանգությունը։

Նույն շարքից