ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն ուկրաինացի ուժայինների կողմից քիմիական զենքի կիրառման մասին չի ստացել անկախ հաղորդագրություններ: Հաղորդում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ նախօրեին անջատողականներին թվացել էր, որ Սլավյանսկի մոտ իրենց դեմ քիմիական զենք է կիրառվել: Հակաահաբեկչական գործողության մամլո քարտուղարը, սակայն, հերքել է այդ հայտարարությունը: