Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին 24 ժամով ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է BBC-ն, նրան կոռուպցիայի գործով հարցաքննության են տարել:
Ենթադրվում է, որ Սարկոզիի ձերբակալությունը կապված է, այսպես կոչված, Բետանկուրի գործի հետ: Ավելի վաղ Սարկոզիից պահանջվել է ցուցմունք տալ 2007 թվականի նախագահական ընտրություններին իր նախընտրական քարոզչության ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:
Ֆրանսիայի նախկին նախագահը մեղադրվում է 5 տարի առաջ երկրի ամենահարուստ կնոջից` l’Oreal կոսմետիկական ընկերության ժառանգորդից անօրինական լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալու մեջ: Գործի շրջանակներում ոստիկանությունը անցած հուլիսին խուզարկել է Փարիզում գտնվող նրա բնակարանն ու գրասենյակը: Սարկոզին հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները: