Քաղաքականություն 

Օրենքով գողերի մասին օրենքն ընդունվեց. Ով ինչպես քվեարկեց /լուսանկար/

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ, ձայների 73 կողմ, 11 դեմ, 9 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց, այսպես կոչված, օրենքով գողերի մասին նախագիծը:

Քվեարկությունից առաջ ԲՀԿ-ից Արտյոմ Ծառուկյանը հայտարարեց, որ ցանկացած հանցագործ պետք է պատժվի, ցանկացած սպառնալիք պետք  է մեկուսացվի, սակայն նախագիծն իրավական առումով ծայրից ծայր խոցելի է, դրա համար ԲՀԿ-ն դեմ է քվեարկում:

ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանն իր հերթին հայտարարեց, որ գաղափարն իրենց համար ընդունելի է, միանշանակ քրեական ենթամշակույթը պետք է վերացվի, սակայն բուն իրավական խնդիրներ կա, դրա համար խմբակցությունը ձեռնպահ է քվեարկում՝ ակնկալելով, որ մինչև երկրորդ ընթերցում խնդիրները կվերանան:

Իմ քայլից Վլադիմիր Վարդանյանն էլ հայտարարեց, որ առաջին ու երկրորդ ընթերցումները նրա համար են, որպեսզի այն ավելի հղկվի: Վարդանյանը նշեց, որ նախագիծը դրված է եղել հանրային քննարկման, որևէ առաջարկ չի եղել, իսկ տեխնիկական վրիպակները, եթե այդպիսիք կան կշտկվեն: Վարդանյանը չափազանց կարևորեց նախագիծը՝ կոչ անելով կողմ քվեարկել:

Նույն շարքից