Ի կատարում դատարանի որոշման՝ այսօր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը արհեստակցական կազմակերպության բանկային հաշվին է փոխանցել վերջին երեք ամիսների (օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր) արհմիության անդամավճարները: Այս մասին հայտնում է ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը:
«Վաղվանից ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը վերսկսում է իր սոցիալական ծրագրերի իրականացումը և միաժամանակ կոչ է անում սոցիալական ծրագրերից օգտվել ցանկացող բոլոր աշխատողներին դիմել իրենց ֆակուլտետների կամ կառուցվածքային ստորաբաժանումների արհբյուրոների նախագահներին: Իսկ աշխատողների իրավունքների պաշտպանությունը եղել և մնում է մեր ամենօրյա ամենակարևոր գործը:
Եվ հիշեք՝ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն է աշխատատեղերի կայուն պահպանման և աշխատանքային իրավունքների պաշտպանության երաշխավորը, մենք դա ապացուցել ենք գործով»,-գրել է նա իր էջում: