Հասարակություն 

Հայաստանի նախկին իշխանություններն օրենքով գողերի հետ կարող էին նստել, ջան ասել-ջան լսել. Ռուստամ Բադասյան

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք վերջին 1,5 տարում Հայաստանում օրենքով գողերի «սխոդկաներ» եղել են, թե՝ ոչ, նշեց, որ ՀՀ նախկին իշխանությունները կարող է նույնիսկ չզլանային հանդիպել քրեական հեղինակությունների հետ, օրինակ Ծաղկաձորում նստել, քննարկել տարբեր հարցեր, ջան ասեին, ջան լսեին:

Բադասյանը տեղեկություն չունի այն մասին, որ Հայաստանում օրենքով գողերի հանդիպումներ են եղել վերջին 1,5-2 տարվա ընթացքում, սակայն բացառում է, որ Հայաստանում որևէ պաշտոնատար անձ կարող է ներգրավված լինել որևէ կրիմինալ շրջանակների հետ և դա չնկատվի. «Նախկին իշխանությունների օրոք ամեն ինչ հնարավոր էր, անձամբ իրենք էլ կարող էին հանդիպել»:

Նույն շարքից