Հասարակություն 

Իրավապահները գիտեն Հայաստանում գործող բոլոր օրենքով գողերին. Բադասյանը հայտնեց, որ սպառնալիքներ չի ստացել «գողականներից»

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց, այսպես կոչված, օրենքով գողերի մասին նախագիծը:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով հարցին՝ կարող է արդյո՞ք Հայաստանում գտնվող օրենքով գողերի անուններ հնչեցնել, նշեց, որ իրավապահ մարմիններին հայտնի են ՀՀ-ում գործող բոլոր օրենքով գողերի անունները. «Ես կարող է մի քանի անուն հիշեմ, մի քանիսը չհիշեմ: Սակայն ես անուններ չեմ հրապարակի, քանի որ հասարակության համար դա այնքան պարզ է, որ հավելյալ պարզաբանումների կարիք չկա»:

Օրենքի ընդունումից հետո, Բադասյանի խոսքերով, եթե քրեական հեղինակությունները շարունակեն անել այն, ինչը հիմա անում են ու եթե դա նախագծի հոդվածներով պատժվելու ենթակա է, պատասխանատվության կենթարկվեն:

Առանձին դեպքերում մինչև 20 տարի ազատազրկում է նախատեսվում:

Բադասյանը որևէ սպառնալիք կամ միջնորդավորված որևէ բան չի ստացել «գողական աշխարհից»:

Նույն շարքից