Բարի օր Քաղաքականություն 

Սա լավ նորություն է. Նիկոլ Փաշինյանը հայտնել է Պուտինի հետ ընդհանուր հայտարարի գալու մասին

analitik.am

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից, որոնք վերաբերում են գազի գնին: Այս մասին հայտնում է Sputnik-ը:

Փաշինյանի խոսքերով, բանակցությունների ընթացքում խոսվել է, որ գազի գինն այնպիսին պետք է լինի, որպեսզի չկոտրի Հայաստանի տնտեսական զարգացման դինամիկան: ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ այդ հարցում ընդհանուր հայտարարի են եկել Պուտինի հետ:

«Ես ուրախ եմ արձանագրել, որ առնվազն մինչև գարուն Հայաստանի համար գազը չի թանկանա: Դա լավ նորություն է»,-ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ հարցը կլուծվի նաև ավելի երկարատև հեռանկարով:

Նույն շարքից