Հասարակություն 

Այլևս նման բան չենք անի․ Կադիրովից ներողություն են խնդրել հարբած վիճակում մեկնաբանություններ գրելու համար

analitik.am

Չեչնիայի երկու բնակիչներ ներողություն են խնդրել հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովից՝ համացանցում անպարկեշտ մեկնաբանություններ գրելու համար։ Այս մասին հայտնում է Լենտան։

Տղամարդիկ ներողություն են խնդրել նաև չեչեն ժողովրդից բոլոր տեսակի վատ արարքների համար, և խոստացել, որ այլևս չեն անի այդպիսի բան։ Սակայն վերջիններս չեն նշել, թե կոնկրետ որ մեկնաբանությունների մասին է խոսքը։ Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ նրանք անպարկեշտ հաղորդագրություններ են գրել Ռամզան Կադիրովի վերաբերյալ գրառումներից մեկի տակ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Կադիրովը կոչ էր արել պատժել համացանցի այն օգտատերերին, ովքեր մարդու պատիվը վիրավորող մեկնաբանություններ են գրում։

Նույն շարքից