Միջազգային Քաղաքականություն 

Ուկրաինացիներին թույլ կտան փոխել հայրանունը

analitik.am

Ուկրաինայի Գերագույն ռադայում ներկայացվել է մի օրինագիծ, որի ընդունման դեպքում ուկրաինացիներին պաշտոնապես թույլ կտան փոխել հայրանունը։ Օրինագծի մասին փաստաթուղթը հրապարակվել է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում։

Պատգամավորներն առաջարկել են փոփոխություններ կատարել երկրի Քաղաքացիական և Ընտանեկան օրենսգրքում, ըստ որի Ուկրաինայի քաղաքացիները 16 տարեկանից հետո կկարողանան փոխել իրենց հայրանունը։

Բացի այդ, դա հնարավոր կլինի անել ավելի վաղ՝ 14 տարեկանում: Այս դեպքում կպահանջվի ծնողի կամ խնամակալի համաձայնությունը:

Ավելին, օրինագծով նախատեսվում է փոխել հայրանունը միայն մեկ ծնողի համաձայնությամբ։ Ծնողներից մեկի չհամաձայնելու դեպքում հայրանունը փոխելու հարցը կարող է լուծվել դատարանի օգնությամբ։

Նույն շարքից