Անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից հերթական բժշկական հետազոտությունն անցնելուց հետո: Այս մասին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը:
«Այո, նա արդեն տանն է: Ամեն ինչ կարգին է», - հայտարարել է Սողոմոնյանը:
Ավելի վաղ նա հերքել էր 84-ամյա դերասանի՝ ծանր վիճակով հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրը: