Հասարակություն 

Հայ վարորդների անունները հայտնվել են Ռուսաստանում վտանգավոր համարվող վարորդների ցանկում

analitik.am

Ռուսական «Ալֆա-ապահովագրություն» ապահովագրական ընկերության վերլուծաբանները ուսումնասիրել են Ռուսաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների մեղավոր դարձած հաճախորդների ապահովագրական դեպքերը:

ՃՏՊ-ների հիմնական մեղավորների մեջ շատ են նաև հայկական անունները:

«Ամենից հաճախ պատահարների մեղավոր են դարձել տվյալ անուններով վարորդները. Դանիլ (17,7%), Դավիթ (15,4%), Կարեն (15,2%), Արմեն (15%) և Նիկիտա  (12,9%)», - հայտնել են ապահովագրական ընկերությունից:

Վերլուծաբանների տվյալներով դժբախտ պատահարի են ենթարկվում հիմնականում 18-19 տարեկան երիտասարդ վարորդները:

Նույն շարքից