Հասարակություն Մշակույթ 

Ջենիֆեր Լոպեսին խնդրել են թաքցնել տարիքը՝ կարիերան պահպանելու համար

analitik.am

Հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսին խնդրել են թաքցնել իր տարիքը՝ կարիերան պահպանելու համար:

«Ասողները կանայք էին: Նրանք ասում էին. «Դու իսկապե°ս ցանկանում ես հայտնել»: Ես պատասխանում էի. «Բոլորը գիտեն՝ ես քանի տարեկան եմ, ի°նչ խնդիր կա դրանում»: Այս դարաշրջանում, երբ մարդ դառնում է 30 տարեկան, բոլորը հայտարարում են, որ ամեն ինչ վերջացած է: Ես չեմ էլ կարող հաշվել, թե քանի անգամ եմ զգացել, որ մարդիկ ինձ վերաբերվում են այնպես, կարծես իմ կարիերան մոտ է իր ավարտին», - պատմել է 50-ամյա աստղը GQ-ին հարցազրույց տալու ժամանակ:

Ըստ երգչուհու՝ աստղերը տարեցտարի միայն ավելի լավն են դառնում: Որպես օրինակ՝ նա նշել է այնպիսի աստղերի, ինչպիսիք են՝ Մերիլ Սթրիփը, Թինա Թյորները և Շերը:

«Անկախ այն բանից, թե ինչ կասեն, դուք պարզապես պետք է կրկնեք. «Ես դեռ կանեմ դա: Ես կհասնեմ հաջողության: Ես ամեն բան կանեմ ամբողջ եռանդով», - նշել է Լոպեսը:

Նույն շարքից