Հասարակություն Պատահարներ 

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, բռնկված հրդեհն ինքնամարվել է

Նոյեմբերի 19-ին, ժամը 21:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. նոյեմբերի 18-ին, ժամը 20:30-ի սահմաններում հրդեհն ինքնամարվել է: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 20:10-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն:

Նոյեմբերի 12-ին, ժամը 07:00-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից 3 հրշեջ-փրկարար իրականացրել են հրդեհի տարածքի հետախուզում:

Հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 11 հրշեջ-փրկարար մեկնել է հրդեհի գոտի:

Պարզվել է, որ հրդեհի տարածման վտանգ չկա: Բնակավայրերը գտնվում են մոտ 12 կմ հեռավորության վրա: Այրվել է մոտ 80 հա չոր խոտածածկույթ: Սահմանվել է հերթապահություն:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից