Հայաստան Քաղաքականություն 

Պարոն Սարգսյանի պատասխանների զգալի մասը կա՛մ մանիպուլյատիվ էին,կա՛մ պարզապես իրականությանը չհամապատասխանող պնդումներ. Դավիթ Խաժակյան

analitik.am

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, ով քաղաքի ֆինանսների պատասխանատուն է իր ողջ եթերաժամը 1in.am-ի եթերում նվիրեց պատասխանելու ԼՈւՅՍ խմբակցության փաստարկներին բյուջեի վերաբերյալ։ Պարոն Սարգսյանի պատասխանների զգալի մասը կա՛մ մանիպուլյատիվ էին կա՛մ պարզապես իրականությանը չհամապատասխանող պնդումներ։

Քանի որ այս հեռակա բանավեճում երկու կողմն էլ ներկայացնում են սեփական փաստարկները առանց հակադարձման հնարավորության ես հրավիրում եմ Հայկ Սարգսյանին հրապարակային բանավեճի։ Բանավեճի ֆորմատի, մեդիայի և մնացած բոլոր դետալների հարցում պատրաստ եմ նախապատվությունը տալ քաղաքապետի տեղակալի ընտրությանը։

Միակ ցանկությունս այն է, որ եթերում մեզ հետ ունենանք այն փաստաթղթերը, որոնց կկատարենք հղումներ պնդումներ անելիս, որպեսզի բանավեճը լինի կառուցողական և զուտ իրական փաստերի վրա հիմնված»:

 

Նույն շարքից