Միջազգային Քաղաքականություն 

Ամերիկացի փոխգնդապետին առաջարկել են դառնալ Ուկրաինայի Պաշտպանության նախարար

analitik.am

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի սպա փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանն առաջարկ է ստացել զբաղեցնելու Ուկրաինայի Պաշտպանության նախարարի պաշտոնը: Այս մասին նա հայտնել է  ԱՄՆ ներկայացուցիչների Պալատում լսումների ժամանակ:

Ուկրաինական ծագումով ամերիկացի փոխգնդապետ Վինդմանի խոսքով ընթացիկ տարում ինքն արդեն երրորդ անգամ է նման առաջարկ ստանում Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Դանիլյուկից, և ամեն անգամ հրաժարվում է՝ տեղեկացնելով իր վերադասներին:

«Սա կատակերգական պահ է: ԱՄՆ բանակի փոխգնդապետի համար չափազանց զվարճալի է նման բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկ ստանալը: Ես նույնիսկ վստահ չեմ, որ պրն. Դանիլյուկը լրջորեն էր խոսում», - ասել է Վինդմանը:

Նույն շարքից