Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ տանը

analitik.am

Նոյեմբերի 19-ին, ժամը 18:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 19:11-ին:

Ամբողջությամբ այրվել են տան առաջին հարկը (հյուրասենյակը, խոհանոցը, լոգարանը)՝ գույքով և 2-րդ հարկի ննջասենյակի գույքը, առաստաղը (մոտ 5 քմ) և մեկ պատուհան (ընդհանուր՝ մոտ 35 քմ)։ Տուժածներ չկան:

Նույն շարքից