Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը «հիվանդ» է անվանել ամերիկացի լրագրողներին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը«հիվանդ» է անվանել բոլոր նրանց, ովքեր սուտ լուրեր են տարածել իր՝ սրտի կաթված ստանալու մասին:

«Ես բժշկական կենտրոն էի գնացել: Վերադարձա, իսկ կինս հարցնում է՝ արդյոք ամեն ինչ կարգին է: «ԶԼՄ-ները հաղորդել են, որ սրտի կաթված ես ստացել»: Բայց ես հիվանդանոցում եղել եմ շատ կարճ ժամանակով: Այնտեղ ես այցելել եմ մեր վիրավոր զինվորին, որին վիրահատել են:

Այս մարդիկ «հիվանդ»  են: Այս երկրում մամուլը վտանգավոր է: Մեզ մոտ չկա խոսքի ազատություն, կան կոռումպացված ԶԼՄ-ներ», - ասել է Թրամփը:

Նույն շարքից