Հասարակություն 

Իմքայլականները զգուշորեն են իրականացրել օպերացիան, որ փակ հանդիպմանը չմասնակցեն բնապահպանները և քննարկումը չսրեն. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի հարցով իմքայլական պատգամավորների և ջերմուկցիների փակ հանդիպման նախաձեռնողը եղել է վարչապետը: Նա պատգամավորներին հորդորել է, որ պարբերական հանդիպումներ կազմակերպեն ու համոզեն ջերմուկցիներին: Եվ սա վերջին հավաքը չի լինելու:

Իմքայլականները զգուշորեն են իրականացրել օպերացիան, որ փակ հանդիպմանը չմասնակցեն բնապահպանները և քննարկումը չսրեն: Բայց այս քննարկումները հուսադրող չեն։

Չնայած ջերմուկցիներին խոստացել են, որ լավ կլինի՝ աշխատատեղեր կունենան, և ռիսկերի մասին խոսակցություններն էլ միֆ են, այլապես Հայաստանում ոչ մի հանք չէր շահագործվի, այդուհանդերձ, քննարկման որոշ մասնակիցներ անդրդվելի են մնացել և ասել են, որ չեն ապաշրջափակելու հանքի ճանապարհը: Համոզել են, որ գոնե թույլ տան տեխնիկան մտնի տարածք, տեսչական մարմիններն աշխատեն, ձյունը գալուն պես դա անհնար կլինի։ Ապարդյուն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից