Հասարակություն 

Հայ և ադրբեջանցի չոբանները խաղաղության հուշագիր են ստորագրում. ԱԺ Նախկին պատգամավորը նոր ֆիլմ է նկարահանում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, վերջերս Հայաստանում կինոարտադրությամբ զբաղված Հակոբ Հակոբյանը Hraparak.am-ին հայտնեց, որ աշխատում է երրորդ ֆիլմի վրա։

- Պարոն Հակոբյան, լսել եմ՝ էլի ֆիլմ եք նկարահանում։

- Ընթացքի մեջ է։ Հայ և ադրբեջանցի ընկերների մասին է, չոբանների, մեր ժամանակներն են՝ 19 թվականը, երբ նրանք սարերում ընկերանում են, հետո իրադարձությունները հետ են գնում, վերջում չոբանները հուշագիր են ստորագրում, խաղաղություն են բերում։

- Ի՞նչ սարերում են ընկերանում։

- Մեր՝ հայ-ադրբեջանական սահմանին։

- Սահմա՞ն են անցնում, որ ընկերանում են։

- Նրանք գառնարածներ են, գառները պահելով՝ հանդիպում են իրար։

- Հուշագիր են ստորագրում, որ ի՞նչ։

- Խաղաղության։ Էնքան են իրար հետ մտերմանում։

- Ադրբեջանցի և հայ չոբանների դերասաններն ովքե՞ր են։

- Մեր հայ դերասանները։ Հլը չեմ կարող ասել՝ ովքեր, որովհետև էդ դերասաններին ընդունել ենք, պրոբներ ենք անում, մեր մասնագետներն աշխատում են, թե որ տարբերակն ընտրեն։

- Ֆիլմարտադրության հաշվապահությանը պետք է որ ծանոթ լինեք։ 28 րոպեանոց փաստագրական ֆիլմի համար շատ չէ՞։

- Չեմ կարա ասեմ՝ նայած, թե գումարներն ով ա ծախսում։ Եթե տերն է ծախսում, բնական է՝ կծախսի մեղմ, եթե ծախսի ուրիշը, ուրիշի գումարները, բնական է, որ ճոխություններ կանի։ Իմ ֆիլմերը ես եմ ամբողջությամբ ֆինանսավորում։

- Աղմկահարույց «Մել» ֆիլմը մոտ 200 միլիոն է, եթե հաշվի առնենք, որ 20 միլիոն դրամը ֆիլմի 10 տոկոսն է։

- Չէ, էդ ահավոր մեծ թվեր եք ասում։ Նման բյուջեներ գոյություն չունեն։ Բայց ամեն ինչ կախված է՝ ինչ տեսարաններ են, որտեղ ա, ինչի ծախսեր։

- Ձեր նկարահանած ֆիլմերի վրա ներդրված գումարները կարողացա՞ք հետ բերել։

- Ոչ, որևիցե գումար դեռ հետ չենք ստացել։ Պարզապես մենք արտադրել ենք։

- Իսկ «Մել» ֆիլմը… կնկարեի՞ք այդպիսի ֆիլմ։

-Չէ, չէ, ես նկարում եմ միայն էն ֆիլմերը, որոնց սցենարի հեղինակը ես եմ։ Ուրիշի ֆիլմ՝ ուրիշի սցենարով չէի էլ նկարի։

- Բայց Ձեզ՝ իբրև սցենարիստի, կներշնչե՞ր սեռափոխված մարդու ողբերգությունը։

- Իհարկե՝ ոչ։ Ես ավելի շատ հետաքրքրված եմ իրականությամբ, որ էսօր գոյություն ունի, ես կողմնակից եմ խաղաղության։ Եվ կողմնակից եմ, որ քաղաքականությունը քաղաքակիրթ ձևով որոշի քաղաքականությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից