Հայաստան Քաղաքականություն 

Տարոն Մարգարյանն անգամ երազում չէր կարող նման բան տեսնել

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Քաոսը դանդաղ քայլերով առաջ է շարժվում։ Մի օր մի հանրային խումբ է վրդովվում՝ պատեպատ զարկվում, մյուս օրը՝ հաջորդը։ Մի օր մի անհեթեթ հայտարարություն են անում իշխանությունները, մյուս օրը մի անընդունելի օրինագիծ են դնում շրջանառության մեջ։ Մի օր սեռափոխվածի են Ազգային ժողով հրավիրում, հետո մեկ այլ սեռափոխվածի մասին ֆիլմ են նկարում։

Նախկիններին քննադատում են կոռումպացվածության մեջ, բայց իրենք մեկ անձից ուղիղ գնումներ են անում, մի կազմակերպության հետ պայմանագիր կնքում՝ առանց մրցույթի։

Օտարերկրյա կապիտալով ընկերություններին թույլ չեն տալիս աշխատել Հայաստանում՝ «Սանիթեք», «Լիդիան», իսկ իրենց նորաստեղծ կազմակերպությանն աղբահանության համար 600 միլիոնով ավելի գումար են հատկացնում նույն գործն անելու համար եւ հաջորդ տարվա բյուջեում այնպիսի թվեր են գրում, որ Տարոն Մարգարյանն անգամ երազում չէր կարող նման բան տեսնել։

Մեծ խումբ մարդիկ պայքարում են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի դեմ, իսկ նախարարը հայտարարում է, որ արկղերով քրեական գործեր է ուղարկելու դաշնակցական նախկին նախարարներին, եւ վարչապետ ու նախարար հայտարարում են՝ «չենք նահանջելու», կարծես հայտնվել են Ավարայրի դաշտում՝ իրենք հայ ռազմիկներն են, իսկ հայոց լեզվի դասավանդում պահանջողները՝ պարսից զորքը։

Չկա օր, որ մի «բոլոլա» չլինի՝ օրը սկսում ենք վատ լուրերի սպասումով ու տագնապով։ Երեկ էլ վաղ առավոտից 2 հայտարարություն տարածեցին, որտեղ տարբեր մարդիկ իրենց ընդվզումն են հայտնում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից