Առողջապահություն Հասարակություն 

Գիտնականները պարզել են քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառը

analitik.am

Հյուսիսային Կառոլինայի համալսարանի ամերիկացի մասնագետները պարզել են քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառը: Այս մասին հայտնում է MedicalXpress-ը:

Մասնագետների խոսքերով, քաղցկեղի առաջացման դեպքերի շուրջ 20 տոկոսը կապ ունի վարակի, վիրուսների և մանրեների տարածման հետ, իսկ գլխավոր պատճառը մշտական բորբոքումներն են:

Գիտնականները ենթադրում են, որ քաղցկեղ կարող է առաջանալ մանրեների և  MUC1 գլիկոպրոտեինի փոխգործակցության արդյունքում:

Գլիկոպրոտեինն առհասարակ կատարում է պաշտպանիչ ֆունկցիա, սակայն մշտական բորբոքումների դեպքում այն կարող է սկսել պաթոգեն պրոցես: միևնույն ժամանակ պացիոնտների մի մասի մոտ MUC1-ը շարունակում է կատարել հակաբորբոքային ֆունկցիա:

 

Նույն շարքից