Գլխավոր Հասարակություն 

Գերմանիայում սպանել են նախկին նախագահի որդուն

analitik.am

Բեռլինի Schlosspark-Klinik կլինիկայում դասախոսության ժամանակ Գերմանիայի նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայնցզեքքերի որդին՝ Ֆրիցը, մահացու դանակի հարված է ստացել: Այս մասին հայտնում է RBB-ն:

Պարբերականի տեղեկություններով, սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին: Չնայած բժիշկների բոլոր ջանքերին, նախկին նախագահի որդու կյանքը փրկել չի հաջողվել:

Der Tagesspiegel-ը հայտնում է, որ դասախոսության մասնակիցներին հաջողվել է բռնել մարդասպանին, ով հասցրել է դանակահարել ևս մի քանիսին:

Ոստիկանությունից հաստատել են, որ կասկածյալը ձերբակալված է: Այլ մանրամասներ չեն հայտնվում:

Նույն շարքից