Հասարակություն 

ԱՄՆ-ում պահմտոցի խաղալիս երեխաները տղամարդու դի են հայտնաբերել

analitik.am

ԱՄՆ Տեխաս նահանգում երեխաները բնակելի տան տարածքում դի են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով New York Post-ին։

Ոստիկանությունում նշել են, որ երեխաներից մեկը հայտնաբերել է դին այն ժամանակ, երբ խաղալիս է եղել Park at Bellevue բնակելի համալիրի մոտ։

Տեղի բնակիչներն անմիջապես զանգահարել են իրավապահներին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները չեն կարողացել պարզել մահվան պատճառն ու վերջինիս ինքնությունը։

Հարուցվել է քրեական  գործ։ Հաղորդվում է, որ տղամարդու ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նույն շարքից