Հայաստան Քաղաքականություն 

ԼՀԿ-ական պատգամավորը տեղյակ չէ Արայիկ Հարությունյանի մասին ուսանողների դիմումից

analitik.am

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտաարդները դիմել են ԲՀ և ԼՀ խմբակցություններին, որպեսզի խորհրդարանում բարձրացնեն նախարարի պաշտոնանկության հարցը: Նույն օրը, երբ դիմումի մասին հայտնի դարձավ, ԲՀԿ-ական պատգամավորները հանդիպեցին երիտասարդների հետ, վերցրեցին դիմումը՝ խոստանալով քննարկել ու պատասխան տալ:

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը, խոսելով այն մասին, թե ինչ են մտածում խմբակցությունում, հայտարարեց, թե տեղյակ չէ՝ ներկայացրել են արդյո՞ք ուսանողները ԼՀԿ-ին դիմումը, թե՝ ոչ. «Անկեղծ ասած, դիմումի բովանդակությանն էլ ծանոթ չեմ: Ինչ վերաբերում է լավ և վատ աշխատող նախարարներին, «Լուսավոր Հայաստանը» մի քանի անգամ քննարկում ունեցել է այդ մասին: Մասնավորապես քննարկում ունենք, թե ով է ամենավատ աշխատող նախարարը: Կան նախարարներ, որոնց աշխատանքից, մեղմ ասած, գոհ չենք: Նրանց անունները չենք հնչեցնում, սակայն հարցապնդումով կդիմենք կառավարությանը: Կարծում եմ, որ այդ հարցին «Լուսավոր Հայաստանը» կանդրադառնա»:

Նույն շարքից