Հասարակություն Տեսանյութեր 

Ուսանողները քայլերթ են անցկացնում դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք /ուղիղ/

analitik.am

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, որ ի նշան «Բարձրագույն կրթության և գիտության  մասին» օրինագծի դեմ բողոքի նոյեմբերի 6-ից դասադուլ էին անցկացնում, այսօր՝ նոյեմբերի 20-ին հավաքվել են ֆակուլտետի մասնաշենքում, որտեղից պատրաստվում են երթ անցկացնել դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք: Նրանք այնտեղ ռեկտորի ԺՊ-ին ու գիտական խորհրդի անդամներին դիմում-նամակներ կփոխանցեն, որոնց բովանդակությունը կհրապարակեն ավելի ուշ:

Այնուհետև ուսանողները 3 օրով կդադարեցնեն դասադուլը: Իրենց դիմումների վերաբերյալ արձագանք ստանալուց հետո դասադուլի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն:

Նույն շարքից