Հարգելի համաքաղաքացիներ,
Երևանի քաղաքապետարանում սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն շարունակվում են բնակիչների ընդունելությունները. Այսօր՝ օգոստոսի 4-ին, ինչպես նաև յուրաքանչյուր երկուշաբթի, ընդունելություն կանցկացնեն աշխատակազմի անշարժ գույքի կառավարման /ժամը 14։00-16։00 / և կոմունալ տնտեսության /ժամը 16։00-18։00 / վարչությունները: Ոլորտներին առնչվող հարցերի դեպքում կարող եք մասնակցել ընդունելություններին և ստանալ ձեր բարձրացրած հարցերի մասնագիտական պատասխանները: